Ուսումնական պլանում ընդգրկված է ԿԳ նախարարության կողմից հաստատված
առարկայացանկը։ «Բյուրակնը» ունի նաև լրացուցիչ առարկայացանկ․ Ⅰ - Ⅵ
դասարաններում պարտադիր դասավանդվում է պար, մշակութային դաստիարակություն,
շախմատ։
Այո, անշուշտ։ Երեխաներին դպրոցում տրամադրվում է նախաճաշ և ճաշ, որոնք
պատրաստվում են դպրոցի խոհանոցում՝ բժշկի կողմից հաստատված ճաշացանկով։
Երեխաները ունեն հնարավորություն ընտրելու ինչպես դպրոցի, այնպես էլ տնից
բերված սնունդը։