Բյուրակնի կառուցվածքը
Միջնակարգ կրթության իրականացում եռաստիճան՝
- Տարրական դպրոց
- Միջին դպրոց
- Ավագ դպրոց
Կրթության կազմակերպումը
Բյուրակնն առաջարկում է.
- Մասնագիտական բարձր որակավորում ունեցող ուսուցչական անձնակազմ
- ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից հրավիրվող մասնագետներ
- Արտագնա պարապմունքներ ԵՊՀ-ում
- Համագործակցություն ԵՊՀ բանասիրության, կենսաբանության և ֆիզիկայի ֆակուլտետի հետ
- Արտագնա ուսումնական պարապմունքներ Երևանի տուն-թանգարաններում և թանգարաններում
- Բարեկարգ և հարմարավետ դասասենյակներ
- ՈՒսումնանյութական բազա
- Նորագույն տեխնիկական միջոցներով համալրված համակարգչային լսարան
- Բուհական քննությունների կազմակերպման պատշաճ մակարդակ և մասնագիտական կողմնորոշման լայն հնարավորություններ
Կրթության կազմակերպման միջոցը.
- Համագործակցային եղանակ
- Կարևորվում է յուրաքանչյուր աշակերտ որպես անհատ և բավարարվում են նրա կրթական պահանջները
- Կրթության կազմակերպման ձևին համապատասխան ուսումնադիդակտիկ նյութեր
Օժանդակ սպասարկող միջոցներ․
- Երեխաների անվտանգ փոխադրում տարբեր երթուղիներով
- Երկանգամյա սննդի կազմակերպում դպրոցում գործող խոհանոցում
Բյուրակնեցու տեսլականը
- Գիտելիքների կայուն համակարգ և ձեռք բերված գիտելիքները կյանքում ստեղծագործաբար կիրառելու ունակություն
- Ինքնուրույն մտածելակերպ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն
- Համագործակցային անհատ
- Իր հնարավորությունները գնահատող, սեփական ուժերի նկատմամբ վստահ, ինքնակրթությամբ զբաղվելու համար կամք դրսևորող անհատ
- Հայրենասեր, քրիստոնեական և համամարդկային արժեքների կրող, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգող անհատ