byurakn

Կրթել և դաստիարակել անհատական մտածողություն ունեցող, ինքնուրույն գործող և իր սկզբունքներն ունեցող շրջանավարտ

Ուսումնական գործընթաց

Բյուրակնի կառուցվածքը

Միջնակարգ կրթության իրականացում եռաստիճան՝

  • Տարրական դպրոց
  • Միջին դպրոց
  • Ավագ դպրոց

Կրթության կազմակերպումը

Բյուրակնն առաջարկում է.

  • Մասնագիտական բարձր որակավորում ունեցող ուսուցչական անձնակազմ
  • ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից հրավիրվող մասնագետներ
  • Արտագնա պարապմունքներ ԵՊՀ-ում
  • Համագործակցություն ԵՊՀ բանասիրության, կենսաբանության և ֆիզիկայի ֆակուլտետի հետ
  • Արտագնա ուսումնական պարապմունքներ Երևանի տուն-թանգարաններում և թանգարաններում
  • Բարեկարգ և հարմարավետ դասասենյակներ
  • ՈՒսումնանյութական բազա
  • Նորագույն տեխնիկական միջոցներով համալրված համակարգչային լսարան
  • Բուհական քննությունների կազմակերպման պատշաճ մակարդակ և մասնագիտական կողմնորոշման լայն հնարավորություններ

Կրթության կազմակերպման միջոցը.

  • Համագործակցային եղանակ
  • Կարևորվում է յուրաքանչյուր աշակերտ որպես անհատ և բավարարվում են նրա կրթական պահանջները
  • Կրթության կազմակերպման ձևին համապատասխան ուսումնադիդակտիկ նյութեր

 Օժանդակ սպասարկող միջոցներ․

  • Երեխաների անվտանգ փոխադրում տարբեր երթուղիներով
  • Երկանգամյա սննդի կազմակերպում դպրոցում գործող խոհանոցում

Բյուրակնեցու տեսլականը

  • Գիտելիքների կայուն համակարգ և ձեռք բերված գիտելիքները կյանքում ստեղծագործաբար կիրառելու ունակություն
  • Ինքնուրույն մտածելակերպ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն
  • Համագործակցային անհատ
  • Իր հնարավորությունները գնահատող, սեփական ուժերի նկատմամբ վստահ, ինքնակրթությամբ զբաղվելու համար կամք դրսևորող անհատ
  • Հայրենասեր, քրիստոնեական և համամարդկային արժեքների կրող, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգող անհատ

Լեզուների ուսուցում