byurakn

About us

Սովորեցրու´, որ սովորես: Ամեն մի աշակերտ ոչ միայն սովորող է, այլև սովորեցնող: Սովորեցնելով ուրիշներին՝ աշակերտն ինքն է սովորում:

About us

«Բյուրակն» գիտակրթական հիմնադրամ

Հիմնադրամն իր հանրակրթական գործունեությունն իրականացնում է «Բյուրակն» կրթահամալիրի միջոցով:

  • Յուրաքանչյուր երեխա անհատականություն է. դպրոցի պարտքն է պահպանել ու զարգացնել այդ անհատականությունը:
  • Յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է. նա կարող և պետք է գերազանց սովորի:
  • Լավ է սովորում նա, ով գիտի սովորել: Դուք է՞լ եք համոզված դրանում: Ուրեմն «Բյուրակնը» Ձեր փնտրած դպրոցն է:

Ուսուցման նոր եղանակ

Պատանիներին պարտադրել են միայն սովորել, իսկ սովորեցնել՝ երբեք: Մինչդեռ դրանք պետք է փոխկապված լինեն այնպես, ինչպես ոտքերը բարձրացնելն ու իջեցնելը վազքի ժամանակ:

«Բյուրակն» կրթահամալիրում

Կրթությունն իրականացվում է պետական ուսումնական ծրագրին համապատասխան:

  • Ուսուցումը խիստ անհատականացված է. ամեն մի սովորող, յուրաքանչյուր առարկա յուրացնում է իր անհատական ծրագրով:
  • Ուսումնական գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավված են առանց բացառության բոլոր աշակերտները:
  • Ամեն մի աշակերտ ոչ միայն սովորող է, այլև սովորեցնող: Սովորեցնելով ուրիշներին՝ աշակերտն ինքն է սովորում: Ուսումնական խմբի յուրաքանչյուր անդամ իր խնդիրներն իրագործում է մյուսների հետ համագործակցելու միջոցով:

Ուսուցման գործընթացը

Կրթությունն իրականացվում է պետական ուսումնական ծրագրին համապատասխան:

  • Ուսուցումը խիստ անհատականացված է. ամեն մի սովորող, յուրաքանչյուր առարկա յուրացնում է իր անհատական ծրագրով:
  • Ուսումնական գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավված են առանց բացառության բոլոր աշակերտները:
  • Ամեն մի աշակերտ ոչ միայն սովորող է, այլև սովորեցնող: Սովորեցնելով ուրիշներին՝ աշակերտն ինքն է սովորում: Ուսումնական խմբի յուրաքանչյուր անդամ իր խնդիրներն իրագործում է մյուսների հետ համագործակցելու միջոցով:

Լեզուների ուսուցում

Ուսուցումն իրականացվում է հայերեն լեզվով:

  • Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում օտար լեզուների խորացված ուսուցմանը:
  • Կիրառվում են զանազան տեխնիկական միջոցներ և հնարներ՝ սովորողների՝ օտար լեզուներով հաղորդակցվելու հմտությունները զարգացնելու նպատակով:
  • Այլ լեզվական միջավայրից եկած աշակերտին հնարավորություն է տրվում շարունակել ուսումը իր իմացած լեզվով և զուգահեռաբար ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ հայերենից:
  • Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ:
  • Կրթահամալիրն ունի անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն և հարուստ գրադարան:
  • Ուսուցման գործընթացում լայնորեն օգտագործվում են տեխնիկական միջոցները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները՝ ուսուցման արդյունավետությունը և ուսման որակը բարձրացնելու նպատակով:
  • Կրթահամալիրում սովորողները ձեռք են բերում համակարգչային գրագիտության բավարար մակարդակ:

Ներքին կյանքը

Կրթահամալիրում գործում է աշակերտների ինքնակառավարում: Սովորողներն իրենք մասնակից են ուսումնական գործընթացի կազմակերպմանը:

  • Ներքին կյանքը կանոնագրվում է կանոնադրությամբ, որում ամրագրված են կրթահամալիրի կարգապահական կանոնները:
  • Բարոյահոգեբանական մթնոլորտն առողջ է. ուսուցիչ-աշակերտ, աշակերտ-աշակերտ փոխհարաբերությունները համագործակցային բնույթ ունեն:
  • Անվերապահորեն հարգվում է աշակերտի արժանապատվությունը. Աշակերտը զերծ է ֆիզիկական և հոգեբանական հարկադրանքից:
  • Գեղագիտական դաստիարակություն, առողջ կենսակերպ:
  • Պար, երգ, կերպարվեստ, շախմատ, մշակութային ծրագրեր, սպորտային խաղեր, թեմատիկ էքսկուրսիաներ, ամենօրյա բացօթյա զբոսանք:
  • Կրթահամալիրը համալրված է բազմափորձ և հմուտ մանկավարժներով, ովքեր ունեն համագործակցային ուսումնական պարապմունքների անցկացման մեթոդական հմտություններ և հարուստ փորձ:
  • Ներգրավված են ուսուցման համագործակցային եղանակի զարգացման ստեղծագործական աշխատանքների մեջ:

Համագործակցում ենք

  • ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտ
  • ՌԴ Սոցիալական և մանկավարժական ԳԱ
  • «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա
  • Կրասնոյարսկի մարզի կրթության գլխավոր վարչություն
  • Կրասնոյարսկի մարզի "Коллективный способ обучения" մանկավարժական ասոցիացիա
  • Ղազախստանի Պավլոդարի մարզի ուսուցիրների կատարելագործման ինստիտուտ
  • Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն (ՀՍԻԿ)
  • ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոն
  • Այովայի համալսարանի կրթության քոլեջ (ԱՄՆ)