byurakn

"The environment at Vail Mountain School gives students the confidence and the tools to pursue their goals. My teachers not only believed in me, but took me seriously. They would listen to ideas I had and push me to move forward with them. "

Programs

Իթվինինգը «Բյուրակն» կրթահամալիրում

Իթվինինգն իրենից ներկայացնում է դպրոցների համայնք Եվրոպայում։ Իթվինինգը Եվրոպայի երկրների դպրոցների ներկայացուցիչներին՝ տնօրեններ, ուսմասվարներ, ուսուցիչներ, գրադարանավարներ, տրամադրում է մի հարթակ, որտեղ նրանք կարող են հաղորդակցվել, համագործակցել, ծրագրեր ստեղծել, փորձով փոխանակվել և, կարճ ասած, իրենց զգալ և լինել Եվրոպայի ամենահետաքրքիր կրթական համայնքի մի մասը։

Իթվինինգը հիանալի հնարավորություն է տալիս ուսուցիչներին և աշակերտներին ձեռք բերելու նոր գիտելիքներ, ծանոթանալ եվրոպական կրթական ծրագրերին, նոր տեղեկություններ ստանալ եվրոպական երկրների մշակույթից և նոր ընկերներ ձեռք բերել: Ակտիվ դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները կարողանում են կիսվել իրենց գաղափարներով, հաղորդակցվել օտար լեզվով, մշակել և իրականացնել համատեղ նախագծեր: 2013 թվականին «Բյուրակն» կրթամալիրը միացավ այս համայնքին և այդ ժամանակից ի վեր «Բյուրակն»-ի Իթվինինգի մասնակից ուսուցիչներն ու աշակերտները իրականացնում են բազմաբնույթ հետաքրքիր նախագծեր, հաղորդակցվում եվրոպական տարբեր դպրոցների ուսուցիչների և աշակերտների հետ:

Դպրոցում գործող ուսուցման կոլեկտիվ եղանակն ու «Սովորեցրու, որ սովորես» կարգախոսն էլ ավելի են նպաստում իրականացնելու հիանալի միջառարկայական նախագծերն և ակտիվ համագործակցում են թե՛ դպրոցի ներսում, թե՛ եվրոպացի գործընկերների հետ: Ակտիվ աշխատանքի շնորհիվ 2016 թվականի «Իթվինինգպլյուս Հայաստան» տարեվերջյան ամփոփիչ համաժողովի ժամանակ «Բյուրակն» կրթահամալիրն արժանացավ հատուկ մրցանակի՝ ճանաչվելով ամենաակտիվ երեք դպրոցներից մեկը Հայաստանում: 2017 թվականի մայիսին Հայաստանում եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը շնորհակալագրեր հանձնեց մի քանի դպրոցների, այդ թվում նաև «Բյուրակն» կրթահամալիրին՝ Իթվինինգ ծրագրում հաջող և արժեքավոր համագործակցության համար:

Ծրագիրը նաև մասնագիտական զարգացման և ինքնակրթության մեծ հնարավորություն է ընձեռում: Ուսուցիչները մասնակցում են տարբեր առցանց դասընթացների և միջոցառումների, ինչպես նաև Հայաստանում և եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված կոնտակտ սեմինարների, վերապատրաստման դասընթացների և համաժողովների:

«Բյուրակն»-ի ուսուցիչները մասնակցել են կոնտակտ սեմինարների, վերապարտաստման դասընթաց են անցել Լիտվայում և Լեհաստանում, զեկույցով հանդես եկել Մալթայում և Հայաստանում կազմակերպված միջազգային սեմինարների ժամանակ:

Իթվինինգի ազգային մրցանակաբաշխության ժամանակ «Բյուրակն»-ի անգլերենի ուսուցիչներ Լիլիթ Ղարիբյանը և Աննա Հանբարձումյանը արժանացել են երկրորդ մրցանակի, ստացել որակի ազգային հավաստագիր և պատվոգիր:

* 2014 թ. “eTwinning rangers”- Լիլիթ Ղարիբյան

* 2015 թ. “Present your city-a photo story guide to Europe” - Աննա Համբարձումյան

* 2016 թ. “Be careful, eat healthy!” ( խրախուսական մրցանակ) - Աննա Համբարձումյան

* 2017 թվականին դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման ազգային ծրագրի մեկնարկից հետո «Բյուրակն» կրթահամալիրը՝ որպես փորձառու դպրոց, առաջարկ ստացավ դառնալու մենթոր դպրոց Հայաստանից և Արցախից ծրագրին նոր միացած մյուս դպրոցների համար:

Իթվինինգ ծրագրի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել http://etwinningplus.armedu.am/ կայքը:

Դպրոց-բուհ

Այցելություն ԵՊՀ. «Դպրոց-ԲՈՒՀ համագործակցություն» ծրագրի շրջանակներում մարտի 9-ին «Բյուրակն» կրթահամալիրի միջին և ավագ թևի աշակերտներն այցելեցին ԵՊՀ, որտեղ լսեցին «Ատոմի միջուկային կառուցվածքը» թեմայով դասախոսություն և դիտեցին ռադիոակտիվ նյութերի ճառագայթման վերաբերյալ փորձ: Դասախոսությունը կարդաց ֆիզկիայի ֆակուլտետի Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ` ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր Ա.Ռ.Բալաբեկյանը, իսկ փորձն իրականացրերց նույն ամբիոնի լաբորատորիայի վարիչ` Լ.Հ. Պետրոսյանը: Այս ծրագիրը շարունակական է և հանդիպումները կրում են պարբերական բնույթ:

Այցելություն ԵՊՀ. «Դպրոց-համալսարան համագործակցություն» ծրագրի շրջանակներում մարտի 21-ին միջին և ավագ թևի բյուրակնեցիներն այցելեցին ԵՊՀ, որտեղ ունկնդրեցին «Կյանքի ծագումը» թեմայով դասախոսություն: Դասախոսությունը կարդաց ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի դասախոս` դոցենտ Գալինա Հովհաննսիյանը:

«Դպրոց-ԲՈՒՀ համագործակցություն» ծրագրի շրջանակներում օրեր առաջ «Բյուրակն» կրթահամալիր էր այցելել ԵՊՀ Հայ բանասիրական ֆակուլտետի Հայ գրականության ամբիոնի վարիչ՝ դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը։ Նա բյուրակնեցիների համար կարդաց դասախոսություն «Եղիշե Չարենցի կյանքն ու գործունեությունը» խորագրով։ Ծրագրի իրականացմանն աջակեցելու համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Բյուրակն»-ի բարեկամ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Օպտիկայի ամբիոնի դասախոս՝ դոցենտ Էմին Սանթրոսյանին։

Կրթությունն իրականացվում է պետական ուսումնական ծրագրին համապատասխան:

  • Ուսուցումը խիստ անհատականացված է. ամեն մի սովորող, յուրաքանչյուր առարկա յուրացնում է իր անհատական ծրագրով:
  • Ուսումնական գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավված են առանց բացառության բոլոր աշակերտները:
  • Ամեն մի աշակերտ ոչ միայն սովորող է, այլև սովորեցնող: Սովորեցնելով ուրիշներին՝ աշակերտն ինքն է սովորում: Ուսումնական խմբի յուրաքանչյուր անդամ իր խնդիրներն իրագործում է մյուսների հետ համագործակցելու միջոցով:

Դպրոց-ընտանիք

Գրքի քննարկում «Փոքրիկ Իշխանը». Նոյեմբերի 21-ին «Դպրոց-ընտանիք համագործակցություն» ծրագրի շրջանակներում «Բյուրակն» կրթահամալիրի տարրական թևում մեթոդաբանական խաղի միջոցով կայացավ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքի քննարկումը: Վերջինիս գործուն մասնակիցներն էին ոչ միայն աշակերտներն ու ուսուցիչները, այլ նաև բյուրակնեցի ծնողները:

«Դպրոց-ընտանիք համագործակցություն» ծրագրի շրջանակներում փետրվարի 15-ին «Բյուրակն» կրթահամալիրի տարրական թևում կրտսեր բյուրակնեցիները հանդիպում ունեցան բյուրակնեցի Նարեի ավագ քույրիկ՝ Լաուրա Պողոսյանի հետ: Լաուրան փոքրիկ բյուրակնեցիներին ներկայացրեց ապագա մասնագիտության ընտրության իր կողմնորոշումը: Խոսեց թթվածնի բաղադրության, ջրածնի կառուցվածքի և փոխազդեցությունների, կերակրի աղի առաջացման մասին: Կատարեց մի շարք հետաքրքիր քիմիական փորձեր: Փոքրիկ բյուրակնեցիները մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ լսեցին Լաուրային, դարձան փորձերի անմիջական մասնակից: Շնորհակալություն ենք հայտնում Լաուրա Պողոսյանին հետաքրքիր հանդիպման համար և սպասում նրա հերթական այցին:

Վիկտորինա ռուսերեն. В учебном комплексе «Бюракн» 11-ого апреля 2017-ого года был проведен конкурс по русскому языку на лучшего чтеца стихотворений русских поэтов всех времен на тему: «Весна идет! Весне дорогу!». В конкурсе принимали участие ученики начальной и средней школы, выучившие более 7-ми стихотворений. Конкурс проходил в три тура. Жюри, которое состояло из учителей, родителей, учеников старшей школы оценивало по пятибальной системе. Участники, вышедшие во второй тур, должны были прочитать новые стихотворения. В финале за первые 3 места боролись 12 учеников. Победителей наградили книгами русских писателей.

Մասնագիտական կողմնորոշում

26.04.16թ. -ին  «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում ավագ և միջին թևի բյուրակնեցիները հերթական հանդիպումն ունեցան, այս անգամ «Բյուրակն»-ի մեդալակիր շրջանավարտ, ԵՊՀ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կրթական և Հետազոտման Կենտրոնի (ՏՏԿՀԿ) մագիստրատուրա առաջին կուրսի ուսանող՝ Հովհաննես Գևորգյանի հետ: Հովհաննեսը խոսեց իր դպրոցական և համալսարանական տարիներին հանդիպած դժվարությունների, խնդիրների, ձեռքբերումների և նվաճումների մասին: Նա բյուրակնեցիներին ներկայացրեց մասնագիտության ընտրության սեփական փորձը, ինչպես նաև տվյալ մասնագիտության կարևորագույն գործառույթներն ու սկզբունքները: Վերջում պատասխանեց բյուրակնեցիների կողմից հնչեցված տարաբնույթ հարցերին:

08.10.15թ. -ին «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում ավագ թևի բյուրակնեցիները հանդիպում ունեցան «Բյուրակն»-ի շրջանավարտ, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի արվեստաբանություն բաժնի ուսանողուհի՝ Հարութունյան Մարգարիտի հետ: Մարգարիտը «Հնագիտություն» թեմայով հետաքրքիր զեկույց ներկայացրեց կրտսեր ընկերներին, որից հետո պատասխանեց տարրաբնույթ հարցերի՝ թե՛ թեմայի, թե՛ առհասարակ ուսանողական կյանքի, մասնագիտության ընտրության և այլ երևույթների վերաբերյալ:

18.03.2016թ.-ին «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողուհի, «Բյուրակն»-ի շրջանավարտ Քրմոյան Նարեն և իր համակուրսեցիները հանդիպեցին բյուրակնեցիներին՝ նրանց հետ բնապահպանական և մասնագիտական կողմնորոշման թեմաներով արդիական տեղեկատվություն հաղորդելու նպատակով: Հանդիպման շրջանակներում աշակերտներին ներկայացվեցին թեմատիկ անիմացիոն նյութեր, դրանց վերաբերյալ մեկնաբանություններ, պարզաբանվեցին թեմային վերաբերող տարբեր հարցեր: Գլխավորապես անդրադարձ կատարվեց արդի գլոբալ տաքացման հարցերին,կարևորվեց մարդկային գործոնը բնական առողջ վիճակի պահպանման խնդրում: Աշակերտները ոգևորությամբ ընդունեցին Խնդիրների լուծման հարցում յուրաքանչյուրի դերի կարևորության փաստը: Մասնագիտական կողմնորոշման շրջանակներում սովորողներին ներկայացվեց ժամանակակից մեծ պահանջարկ ունեցող մասնագիտական ոլորտների բնույթը, դրանց մատչելիությունը և ՏՏ միջոցների օգտագործման հնարավորությունը կողմնորոշման համար: Վերջում դպրոցին նվիրեցին համապատասխան գրականություն:

01.09.2016թ.-ին միջին և ավագ թևի բյուրակնեցիները «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում  հանդիպում ունեցան «Բյուրակն»-ի շրջանավարտ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտություն բաժնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Կյուրեղյան Շուշանի հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին հարցեր ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ՝ մասնագիտության ընտրության և «Բյուրակն»-ում Շուշանի անցած ճանապարհի վերաբերյալ:

26.11.15թ. -ին «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում ավագ և միջին թևի բյուրակնեցիները հանդիպում ունեցան «Բյուրակն»-ի շրջանավարտ,ինչպես նաև ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դիվանագիտություն բաժնի բակալավրն ավարտած, «Բի Էս Բի» ՍՊԸ հիմնադիր տնօրեն` Սանասար Բեգլարյանի հետ: Սանասարը խոսեց իր դպրոցական և համալսարանական տարիներին հանդիպած դժվարությունների, խնդիրների, ձեռքբերումների և նվաճումների մասին: Նա բյուրակնեցիներին ներկայացրեց մասնագիտության ընտրության սեփական փորձը, ինչպես նաև տվյալ մասնագիտության կարևորագույն գործառույթներն ու սկզբունքները:Վերջում պատասխանեց բյուրակնեցիների կողմից հնչեցված տարաբնույթ հարցերին:

Ջոկատների գործունեությունը

Դպրոցում գործում են ինքնակառավարվող տարատարիք խմբեր՝ ջոկատներ։ Ջոկատը բաղկացած է 10-12 աշակերտներից, որոնցից ընտրվում է ավագը։ Ջոկատը ունի կուրատոր-ուսուցիչ։ Ջոկատի գործառույթներն են՝ ուսումնական և արտաուսումնական միջոցառումների պլանավորումը, կազմակերպումը և իրականացումը։

ա) Ջոկատների աշխատանք (ուսումնական)

բ) Ջոկատների աշխատանք (արտաուսումնական)