byurakn

News

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

byurakn news

2017թ․-ի դեկտեմբերի 26-ին «Էլիտ Պլազա» բիզնես համալիրում անցկացվեց Եվրոպական դպրոցների Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրերի ամփոփիչ համաժողովը, որին ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզանա Մուրադյանը, ներկայացուցիչներ ծրագրի գործընկեր կազմակերպություններից, ինչպես նաև ծրագրին մասնակից դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին 2017թ.-ին իրականացված ծրագրերը, տեղի ունեցավ 2017թ.-ի Որակի ազգային մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հավաստագրեր և մրցանակներ հանձնվեցին 2017 թ.-ին լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին և դպրոցներին։ 2017թ.-ի նախագծերի մրցանակաբաշխության արդյունքներով վեցից տասը տարեկան աշակերտների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Երևանի Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» կրթահամալիրի ուսուցչուհի Լիլիթ Ղարիբյանը տարրական դպրոցի մի խումբ աշակերտների հետ իրականացրած "Yellow Stars Stories" նախագծի համար։

byurakn news

Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Հունվարի 18-ին մի խումբ բյուրակնեցիներ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ՝ դիտելու Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: «Արարում» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված էր մեծ նկարչի ստեղծագործական ուղին` ըստ Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների և տարբեր արխիվներում պահվող վավերագրերի: Երեխաները մեծ հիացմունքով դիտեցին աշխարհահռչակ ծովանկարչի կտավները, ծանոթացան նրա կյանքի ուշագրավ դրվագներին:

byurakn news

Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» կրթահամալիր

Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» կրթահամալիրում ամանորյա տոները եզրափակվեցին Սուրբ Ծննդյանը նվիրված բեմադրությամբ, որը ներկայացվեց անգլերեն լեզվով: Այն առանձնահատուկ էր, քանի որ կրթահամալիրում առաջին անգամ բեմադրվեց ստվերային ներկայացում: Երկու մասից բաղկացած բեմադրությունը շատ տպավորիչ էր, լուսավառ և պատկերավոր: Առաջին մասում ներկայացվեց Հիսուսի ծննդյան ավետումը, իսկ երկրորդում՝ ամերիկացի հանրահայտ գրող Օ․ Հենրիի «Մոգերի ընծաները» նովելը: Այս երկու թեմաներն իրար կապող օղակը մեկն էր. ավելի երանելի է տալը, քան ստանալը: Մոգերը իմաստուն մարդիկ էին, ովքեր նվերներ բերեցին նորածին Հիսուսին մսուրում։ Նրանք ստեղծեցին Սուրբ Ծննդյան օրը նվերներ տալու սովորույթը։ Այժմ էլ մենք` քրիստոնյաներս, Սուրբ ծննդյան տոնին միմյանց սիրով նվերներ ենք տալիս:

byurakn news

«Կապույտ թռչուն» հեքիաթ-պիեսը «Բյուրակնում»

Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է բելգիացի գրող Մորիս Մետերլինկի «Կապույտ թռչուն» հեքիաթ-պիես ներկայացումով:

byurakn news

Բացվել է Սպարտակ Մանուկի Մկրտչյանի հուշատախտակը

«Բյուրակն» կրթահամալիրը անվանակոչվել է հիմնադիր տնօրեն` Սպարտակ Մկրտչյանի անունով: Կրթահամալիրի բակում պատվավոր հյուրերի և մասնակիցների ներկայությամբ բացվել է Սպարտակ Մանուկի Մկրտչյանի հուշատախտակը:

byurakn news

byurakn news

byurakn news

Կրթական-տեղեկատվական ժամանց

Արտաքինից մեծ վրան հիշեցնող պարկն իրականում կինոթատրոն է: Ներսում արդեն բացահայտում ես՝ 360 աստիճան կինոթատրոնի յուրահատկությունն ու գրավչությունը: Անհրաժեշտ է միայն հարմար տեղավորվել ցանկացած դիրք ընդունող աթոռներին և հնարավորինս լայն բացել աչքերը: Ներկայացված առաջին ֆիլմի անվանումն է՝ «Աշխարհի կենտրոնից տիեզերքներից մեկի մասնիկը»: Կրթական-տեղեկատվական բնույթ կրող այս ֆիլմն աստղագիտական է: Այն առաջարկում է ճամփորդել անցյալ՝ քայլ առ քայլ ուսումնասիրելով աստղային տիեզերքի կառուցվածքի վերաբերյալ մարդկային պատկերացումները հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ֆիլմում մասնավորապես քննարկվում են ժամանակի խոշոր մտածողների վարկածները մոլորակների, արեգակնային համակարգի, Ծիր կաթին գալակտիկայի և ամբողջ տիեզերքի կառուցվածքի մասին՝ ներկայացնելով կյանքի ծագման հավանականությունը նաև մեկ այլ մոլորակում։

byurakn news

Ես և շրջակա աշխարհը

Նոյեմբերի 17–ին «Բյուրակն» կրթահամալիրի տարրական թևի սաներն այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան, որտեղ ծանոթացան հայրենի բնաշխարհին, Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների ու բույսերի ցուցանմուշներին։ Երեխաները լրացրին «Ես և շրջակա աշխարհը» դասընթացից ստացած գիտելիքները։

byurakn news

Քրիստոնեական տոների հետքերով

Նոյեմբերի տասներկուսին «Բյուրակն» կրթահամալիրի մի խումբ սաներ իթվինինգյան “BeTween Christian Holidays” նախագծի շրջանակներում այցելեցին Գեղարդի վանք: Այցի հիմնական նպատակը Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի բացահայտումն էր: Երեխաները շրջեցին վանական համալիրում, ծանոթացան վանքի պատմությանը և հանդիպեցին հայր Մկրտիչ Կարապետյանին, ով սիրով ներկայացրեց Սուրբ ծննդյան տոնի պատմությունը: Օրվա մյուս մասը անցկացրին Գառնու հեթանոսական տաճարում: Երեխաները ծանոթացան հայերի՝ հեթանոսությունից քրիստոնեությանը անցման պատմությանը, իմացան, որ Գառնու հոյակերտ տաճարը նվիրված է եղել արևի աստծուն` Միհրին: Հետդարձի ճանապարհին կանգ առան Չարենցի կամարի մոտ, հիացան Արարատի վեհ տեսքով: Գեղեցիկ տպավորություններով և բարձր տրամադրությամբ վերադարձան տուն:

byurakn news

Այցելություն Դսեղ

Ուսումնական ծրագրի շրջանակներում էքսկուրսիայի ցանկում ընդգրկված էր նաև Լոռու մարզի Դսեղ գյուղը, որպեսզի այցելենք Հ․ Թումանյանի տուն-թանգարան։ Եվ ահա ոսկեզօծ աշնան մի գեղեցիկ օր տարատարիք աշակերտների խումբն իրենց գրականության ուսուցչի ղեկավարությամբ այցելեց Թումանյանի ծննդավայր, եղավ նրա մանկության օջախում։ Թանգարանի աշխատակցի կողմից լսեցին պատմություններ մեծն բանաստեղծի կյանքից ու ստեղծագործություններից։ Այնուհետև շրջեցին Դսեղ գյուղում, եղան «Գիքորի աղբյուրի» մոտ, հիացան Ծովեր կոչվող փոքրիկ լճակով, իջան ձորը`տեսնելու յոթերորդ դարի` Գր. Լուսավորչի անունը կրող խոնարհված եկեղեցին։ Բարձր տրամադրությամբ և գեղեցիկ տպավորություններով բյուրակնեցիները վերադարձան Երևան։

byurakn news

«Զվարթնոցում»

Հայ առաջին ճարտարապետ-գիտնական Թորոս Թորամանյանի կյանքի ու գործունեության դրվագներին ծանոթանալուց հետո «Բյուրակնի» մի խումբ սաներ այցելեցին «Զվարթնոց» պատմամշկութային արգելոց-թանգարան։

byurakn news

Հետազոտական-վերլուծական հարցախույզ ծնողների հետ

byurakn news

Հերթական հաղթանակ

«Բյուրակն» կրթահամալիրի ավագ դպրոցի սան Ռուբեն Քալաշյանն օրեր առաջ մասնակցել և հաղթահարել է կենսաբանության օլիմպիադայի դպրոցական, այնուհետև՝ մարզային փուլերը և իրավունք է ստացել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: Շնորհավորում ենք և մաղթում հաջողություն: Փետրվար 2017թ.

byurakn news

Սարյանի անվան լսարան

«Բյուրակն» կրթահամալիրի լսարաններից մեկն այսուհետ կկրի հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի անունը: Սրահի բացման արարողության ժամանակ դպրոցի մի խումբ սաներ ներկայացրին նկարչի կյանքի ու գործունեության մասին պատմող դրվագներ:Ցուցադրվեց տեսաֆիլմ Սարյանի ստեղծագործության, նրա կտավների գունեղ աշխարհի վերաբերյալ: Այնուհետև հյուրերը հրավիրվեցին սրահ, որտեղ ցուցադրված են նկարչի քսանհինգ կտավների վերատպությունները: «Բյուրակն» սաները, ուսուցչական կազմն ու տնօրինությունը շնորհակալություն են հայտնում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի աշխատակիցներին և տնօրեն Ռուզան Սարյանին ցուցաբերած աջակցության և խորհրդատվության համար: 28.02.2017թ.