byurakn

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

byurakn news

Ավագ բյուրակնեցիները

Համագործակցության շրջանակներում: Ելույթներ հետաքրքրաշարժ թեմաներով:

byurakn news

Ամենակրտսեր բյուրակնեցիները...

Նրանք հետաքրքրասիրությամբ ուսումնասիրում են շրջակա աշխարհը և հիացնում են անդադար զարմանալու միայն իրենց հատուկ դրսևորումներով։

byurakn news

Հանուն աշխարհում ամենաթանկ ժպիտի:

Փոքրիկ բյուրակնեցիները ռուսերեն են գովերգում մայրիկներին:

byurakn news

Թումանյանական շնչով,թումանյանական ոգով...

Փոքրիկ բյուրակնեցիները «ապրեցին» թումանյանական ժամանակաշրջանում:

byurakn news

Սեմինար «Բյուրակնում»

«Բյուրակն» կրթահամալիրում պարբերաբար անց են կացվում մանկավարժական սեմինարներ, որոնք նպատակաուղղված են այլընտրանքային կրթության սկզբունքներն ու դրույթները, մեթոդաբանությունն ու ընթացակարգային հիմնահարցերը հասանելի ու ըմբռնելի դարձնելուն ուսումնական գործընթացի կազմակերպիչների ու սովորողների համար: Հերթական սեմինարի ընթացքում զեկույցով հանդես եկավ մանկավարժական գիտությունների դոկտոր, Մ. Ա. Մկրտչյանը, ով հանգամանորեն ներկայացրեց Վիտալի Կուզմիչ Դյաչենկոյի ավանդը մանկավարժագիտության ոլորտում: Հիշեցնում ենք, որ ս/թ դեկտեմբերի 22-23-ը Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» կրթահամալիրում կկայանա մանկավարժության հիմնահարցերին նվիրված հանրապետական գիտաժողով, կազմակերպիչներ` «Մանկավարժական նախաձեռնություն» հայկակական ասոցիացիա և «Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպություն:

byurakn news

« Ողջու՜յն, դպրոց »

Սեպտեմբերի 1-ը տոնական էր ու հիշարժան նաև Սպարտակ Մկրտչյանի անվան « Բյուրակն» կրթահամալիրում: Օրն առանձնակի հուզառատ էր առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսումնառության երկար ու հետաքրքիր ուղին մեկնարկեցին այս ջերմ ու տաք անկյունից, համալրելով բյուրակնեցիների շարքերը: Նրանք դպրոցական առաջին օրը իրենց «իսկական բյուրակնեցիներ» զգացին՝ ընդգրկվելով ջոկատներում: Տոնական օրը դպրոցականներից շատերի համար կարևոր ձեռքբերումների ու ուսումնական հաջողությունների արձանագրման լավագույն հնարավորությունը ստեղծեց: Տնօրինության կողմից նրանք արժանացան գովասանագրերի և տարբեր շնորհակալագրերի, իսկ առաջին դասարանցինեին խորհրդանշական նվերներ հանձնեցին: Գիտելիքի օրը « Բյուրակ» կրթահամալիրում մեկնարկեց « Մարդը և իր հայտնագործությունները» թեմայի ուսումնասիրմամբ: Առանձին ջոկատներում երեխաները ծանոթացան մարդկության մեծագույն հայտնագործություններին, որոնք մեծապես նպաստել են մեզ շրջապառող աշխարհը վերափոխելուն, բարելավելուն, կատարելագործելուն և մարդկության անընդհատ ավելացող պահանջմունքներն ու կարիքները բավարարելուն: Տարատարիք ջոկատներում ուսումնասիրվեցին թղթի, մատիտի, պլաստմասի, գենետիկական ինժեներիայի, սննդային հավելանյութերի, անիվի, նամակի, լուցկու, ճանապարհորդությունների, Արկտիկայի, գույների ստացման մասին ընդհանրական նյութեր, որոնք հարստացրեցին երեխաների աշխարհընկալումը: Ջոկատների միասնական քննարկումները համախմբեցին բոլորին առաջադիմական մտքի ու գիտելիքների արժևորման շուրջ: Շնորհավորում ենք բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, մաղթելով ստեղծագործական ներուժ և դպրոցական հետաքրքիր առօրյա:

byurakn news

ԲԵՐՔԱՎԱԶՔ սեղանի խաղի առաջնություն

Մարտի 14-ին Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» կրթահամալիրի միջին թևում անցկացվեց ԲԵՐՔԱՎԱԶՔ սեղանի խաղի առաջնություն: ԲԵՐՔԱՎԱԶՔ-ը ուրախ սեղանի խաղ է, որ սովորեցնում է ստրատեգիա և ռեսուրսների կառավարում: Խաղը հանդիսանում է ՆոլաԼենդ կոմիքսային աշխարհի մաս, և վերջում ստեղծողները, «Բյուրակն»-ին նվիրելով խաղի մի քանի օրինակ, խոստացան վերադառնալ կրթահամալիր՝ անցկացնելու կոմիքս ստեղծելու վերաբերյալ դասընթաց: Նախագծի իրականացման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հակոբ Հակոբյանին և Հասմիկ Հովհաննիսյանին:

byurakn news

Այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ‹‹Էօրնեական›› հանրակրթական դպրոց

Մարտի 7-ին Սպարտակ Մկրտչյանի անվան ‹‹Բյուրակն›› կրթահամալիրի ավագ թևի աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ‹‹Էօրնեական›› հանրակրթական դպրոց: Այցի նպատակն էր ծանոթանալ երկու դպրոցների կրթական գործընթացի իրականացման առաձնահատկություններին :

byurakn news

Ուսումնական-մշակութային միջոցառումներ

Օրեր առաջ մի խումբ բյուրակնեցիներ այցելեցին <<Փոքրիկ Էյնշտեյն>> գիտության թանգարան: Երեխաները ծանոթացան մի շարք ֆիզիկական երևույթների և դրանց դրսևորումների հետ: Իրենց ունեցած գիտելիքները կարողացան կիրառել որոշ մաթեմատիկական, ֆիզիկական և քիմիական գլուխկոտրուկներ լուծելիս :

byurakn news

Ժյուլ Վեռնի «Կարպատյան դղյակը» գրքի շնորհանդեսը

Փետրվարի 26-ին Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» կրթահամալիրում տեղի ունեցավ Շուշանիկ Թամրազյանի կողմից հայերեն թարգմանված Ժյուլ Վեռնի «Կարպատյան դղյակը» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ԳԹԿ տնօրեն, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի նախագահ Արա Իսպիրյանը, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և այլ հյուրեր: Միջոցառման ընթացքում հատվածներ ներկայացվեցին գրքից՝ Շուշանիկ Թամրազյանի, նրա ուսանողուհիների և բյուրակնեցիներ Դավիթի և Շահեի ընթերցմամբ: Ընթերցողների գեղեցիկ, տպավորիչ և հուզական ընթերցումն էլ ավելի ընդգծեց Շուշանիկի յուրօրինակ թարգմանական ոճն ու նրա խոսքի գրավչությունը:

byurakn news

Փոխադրություն՝ փոփոխական կազմով զույգերով աշխատելաձևով:

Միջին թևի բյուրակնեցիները տարատարիք ուսումնական խմբում գրում են փոխադրություն՝ փոփոխական կազմով զույգերով աշխատելաձևով:

byurakn news

Ուսումնական-մշակութային միջոցառումներ

Կրտսեր բյուրակնեցիների հերթական այցը Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Փոքրիկ բյուրակնեցիները ոչ միայն վայելեցին «Անբան Հուռին» ներկայացումը, այլև հնարավորություն ստացան լինել ետնաբեմում: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում հաղորդավար, տիկնիկավար-դերասան Աղասի Մելքոնյանին, ով երեխաներին ծանոթացրեց ներկայացման մասնակից տիկնիկների հետ և հետաքրքիր տեղեկություն հաղորդեց նրանց ստեղծման պատմությունից:

byurakn news

Հեքիաթի ժամ

Անիտան հեքիաթ է ընթերցում իր փոքրիկ ընկերների համար

byurakn news

«Անհատական կրթական ծրագրերի ձևավորման մեթոդաբանության հիմնահարցերը» խորագրով մտագործունեական խաղ

10.02.18թ.-ին Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» կրթահամալիրում կայացավ «Անհատական կրթական ծրագրերի ձևավորման մեթոդաբանության հիմնահարցերը» խորագրով մտագործունեական խաղ: Խաղը վարեց Մանկ. գիտ. դոկտոր, դոցենտ, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու/Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն/, ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ, ՀՊՄՀ-ի «Ընդհանուր մեթոդաբանության և մանկավարժական նորարարության» լաբորատորիայի վարիչ Մանուկ Մկրտչյանը: Խաղի մասնակիցներն էին՝ ավագ թևի բյուրակնեցիները, ուսուցիչները, կոորդինատորները, ՈՒԿԵ- ական շարժման հետևորդներից շատերը: Խաղին հյուրընկալվել էին նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ,Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վահրամ Մկրտչյանը և ԳԹԿ տնօրեն,«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի նախագահ Արա Իսպիրյանը:

byurakn news

Ուսումնական-մշակութային միջոցառումներ

Ամենակրտսեր բյուրակնեցիներն այցելեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան:

byurakn news

«Բյուրակն» կրթահամալիրը անվանակոչվել է

«Բյուրակն» կրթահամալիրը անվանակոչվել է հիմնադիր տնօրեն` Սպարտակ Մկրտչյանի անունով: Կրթահամալիրի բակում պատվավոր հյուրերի և մասնակիցների ներկայությամբ բացվել է Սպարտակ Մանուկի Մկրտչյանի հուշատախտակը:

byurakn news

«Կապույտ թռչուն» հեքիաթ-պիեսը «Բյուրակնում»

Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է բելգիացի գրող Մորիս Մետերլինկի «Կապույտ թռչուն» հեքիաթ-պիես ներկայացումով:

byurakn news

Սուրբ Ծննդյանը նվիրված բեմադրություն

Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» կրթահամալիրում ամանորյա տոները եզրափակվեցին Սուրբ Ծննդյանը նվիրված բեմադրությամբ, որը ներկայացվեց անգլերեն լեզվով: Այն առանձնահատուկ էր, քանի որ կրթահամալիրում առաջին անգամ բեմադրվեց ստվերային ներկայացում: Երկու մասից բաղկացած բեմադրությունը շատ տպավորիչ էր, լուսավառ և պատկերավոր: Առաջին մասում ներկայացվեց Հիսուսի ծննդյան ավետումը, իսկ երկրորդում՝ ամերիկացի հանրահայտ գրող Օ․ Հենրիի «Մոգերի ընծաները» նովելը: Այս երկու թեմաներն իրար կապող օղակը մեկն էր. ավելի երանելի է տալը, քան ստանալը: Մոգերը իմաստուն մարդիկ էին, ովքեր նվերներ բերեցին նորածին Հիսուսին մսուրում։ Նրանք ստեղծեցին Սուրբ Ծննդյան օրը նվերներ տալու սովորույթը։ Այժմ էլ մենք` քրիստոնյաներս, Սուրբ ծննդյան տոնին միմյանց սիրով նվերներ ենք տալիս:

byurakn news

Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Հունվարի 18-ին մի խումբ բյուրակնեցիներ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ՝ դիտելու Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: «Արարում» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված էր մեծ նկարչի ստեղծագործական ուղին` ըստ Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների և տարբեր արխիվներում պահվող վավերագրերի: Երեխաները մեծ հիացմունքով դիտեցին աշխարհահռչակ ծովանկարչի կտավները, ծանոթացան նրա կյանքի ուշագրավ դրվագներին:

byurakn news

Եվրոպական դպրոցների Իթվինինգ

2017թ․-ի դեկտեմբերի 26-ին «Էլիտ Պլազա» բիզնես համալիրում անցկացվեց Եվրոպական դպրոցների Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրերի ամփոփիչ համաժողովը, որին ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզանա Մուրադյանը, ներկայացուցիչներ ծրագրի գործընկեր կազմակերպություններից, ինչպես նաև ծրագրին մասնակից դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին 2017թ.-ին իրականացված ծրագրերը, տեղի ունեցավ 2017թ.-ի Որակի ազգային մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հավաստագրեր և մրցանակներ հանձնվեցին 2017 թ.-ին լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին և դպրոցներին։ 2017թ.-ի նախագծերի մրցանակաբաշխության արդյունքներով վեցից տասը տարեկան աշակերտների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Երևանի Սպարտակ Մկրտչյանի անվան"Բյուրակն" կրթահամալիրի ուսուցչուհի Լիլիթ Ղարիբյանը տարրական դպրոցի մի խումբ աշակերտների հետ իրականացրած "Yellow Stars Stories" նախագծի համար։

byurakn news

Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը» վիպակը

Շարունակելով Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» կրթահամալիրում ավանդույթ դարձած գրական ընթերցումները՝ հունվարի 18-ին տարրական թևի մի խումբ բյուրակնեցիներ ներկայացրին Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը» վիպակը: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար: Օրվա հերոսները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել ընթերցմանը՝ ցանկանալով իրենց հույզերը կիսել հանդիսատեսի հետ... Ընթերցումից հետո կրտսեր բյուրակնեցիները կիսվեցին իրենց տպավորություններով, իսկ գրական շատ ընթերցումների մասնակցած ավագ բյուրակնեցիները հանդես եկան իրենց դիտարկումներով:Պարբերաբար կազմակերպվող գրական ընթերցումների նպատակն է երեխաների մեջ զարգացնել սերը դեպի ընթերցանությունը, դաստիարակել ընթերցասեր և գրքին որպես գանձ վերաբերվող մարդիկ:

byurakn news

Մասնագիտական կողմնորոշում

26.04.16թ. -ին, «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում ավագ և միջին թևի բյուրակնեցիները հերթական հանդիպումն ունեցան, այս անգամ «Բյուրակն»-ի շրջանավարտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՌԴ Սիբիրյան ֆեդերալ համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտի Ֆունկցիաների տեսության ամբիոնի դոցենտ` Ալեքսանդր Մկրտչյանի հետ: Ալեքսանդրը խոսեց ոչ միայն իր դպրոցական և համալսարանական տարիներին հանդիպած դժվարությունների, խնդիրների, ձեռքբերումների և նվաճումների մասին, այլև տարբեր տեսանկյուններից անդրադարձավ կյանքի կարևորագույն որոշումներից մեկի կայացմանը: Նա բյուրակնեցիներին ներկայացրեց մասնագիտության ընտրության սեփական փորձը, ինչպես նաև տվյալ մասնագիտության կարևորագույն գործառույթներն ու սկզբունքները: Վերջում պատասխանեց բյուրակնեցիների կողմից հնչեցված տարաբնույթ հարցերին:

byurakn news

Դպրոց-ԲՈՒՀ համագործակցություն

«Դպրոց-ԲՈՒՀ համագործակցություն» ծրագրի շրջանակներում փետրվարի 25-ին Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» կրթահամալիրի ավագ թևի աշակերտներն այցելեցին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ լսեցին դասախոսություն աստղագիտության զարգացումների, հայ աստղագիտության պատմության, Բյուրականի աստղադիտարանի, հայկական աստղագիտության ներկայիս վիճակի և մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի ու մյուս նշանավոր հայ աստղագետների մասին: Դասախոսությունը կարդաց Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դասախոս, լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլյա Կարապետյանը:

byurakn news

Կրթական-տեղեկատվական ժամանց

Արտաքինից մեծ վրան հիշեցնող պարկն իրականում կինոթատրոն է: Ներսում արդեն բացահայտում ես՝ 360 աստիճան կինոթատրոնի յուրահատկությունն ու գրավչությունը: Անհրաժեշտ է միայն հարմար տեղավորվել ցանկացած դիրք ընդունող աթոռներին և հնարավորինս լայն բացել աչքերը: Ներկայացված առաջին ֆիլմի անվանումն է՝ «Աշխարհի կենտրոնից տիեզերքներից մեկի մասնիկը»: Կրթական-տեղեկատվական բնույթ կրող այս ֆիլմն աստղագիտական է: Այն առաջարկում է ճամփորդել անցյալ՝ քայլ առ քայլ ուսումնասիրելով աստղային տիեզերքի կառուցվածքի վերաբերյալ մարդկային պատկերացումները հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ֆիլմում մասնավորապես քննարկվում են ժամանակի խոշոր մտածողների վարկածները մոլորակների, արեգակնային համակարգի, Ծիր կաթին գալակտիկայի և ամբողջ տիեզերքի կառուցվածքի մասին՝ ներկայացնելով կյանքի ծագման հավանականությունը նաև մեկ այլ մոլորակում։

byurakn news

Ես և շրջակա աշխարհը

Նոյեմբերի 17–ին «Բյուրակն» կրթահամալիրի տարրական թևի սաներն այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան, որտեղ ծանոթացան հայրենի բնաշխարհին, Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների ու բույսերի ցուցանմուշներին։ Երեխաները լրացրին «Ես և շրջակա աշխարհը» դասընթացից ստացած գիտելիքները։

byurakn news

Քրիստոնեական տոների հետքերով

Նոյեմբերի տասներկուսին «Բյուրակն» կրթահամալիրի մի խումբ սաներ իթվինինգյան “BeTween Christian Holidays” նախագծի շրջանակներում այցելեցին Գեղարդի վանք: Այցի հիմնական նպատակը Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի բացահայտումն էր: Երեխաները շրջեցին վանական համալիրում, ծանոթացան վանքի պատմությանը և հանդիպեցին հայր Մկրտիչ Կարապետյանին, ով սիրով ներկայացրեց Սուրբ ծննդյան տոնի պատմությունը: Օրվա մյուս մասը անցկացրին Գառնու հեթանոսական տաճարում: Երեխաները ծանոթացան հայերի՝ հեթանոսությունից քրիստոնեությանը անցման պատմությանը, իմացան, որ Գառնու հոյակերտ տաճարը նվիրված է եղել արևի աստծուն` Միհրին: Հետդարձի ճանապարհին կանգ առան Չարենցի կամարի մոտ, հիացան Արարատի վեհ տեսքով: Գեղեցիկ տպավորություններով և բարձր տրամադրությամբ վերադարձան տուն:

byurakn news

Այցելություն Դսեղ

Ուսումնական ծրագրի շրջանակներում էքսկուրսիայի ցանկում ընդգրկված էր նաև Լոռու մարզի Դսեղ գյուղը, որպեսզի այցելենք Հ․ Թումանյանի տուն-թանգարան։ Եվ ահա ոսկեզօծ աշնան մի գեղեցիկ օր տարատարիք աշակերտների խումբն իրենց գրականության ուսուցչի ղեկավարությամբ այցելեց Թումանյանի ծննդավայր, եղավ նրա մանկության օջախում։ Թանգարանի աշխատակցի կողմից լսեցին պատմություններ մեծն բանաստեղծի կյանքից ու ստեղծագործություններից։ Այնուհետև շրջեցին Դսեղ գյուղում, եղան «Գիքորի աղբյուրի» մոտ, հիացան Ծովեր կոչվող փոքրիկ լճակով, իջան ձորը`տեսնելու յոթերորդ դարի` Գր. Լուսավորչի անունը կրող խոնարհված եկեղեցին։ Բարձր տրամադրությամբ և գեղեցիկ տպավորություններով բյուրակնեցիները վերադարձան Երևան։

byurakn news

«Զվարթնոցում»

Հայ առաջին ճարտարապետ-գիտնական Թորոս Թորամանյանի կյանքի ու գործունեության դրվագներին ծանոթանալուց հետո «Բյուրակնի» մի խումբ սաներ այցելեցին «Զվարթնոց» պատմամշկութային արգելոց-թանգարան։

byurakn news

Հետազոտական-վերլուծական հարցախույզ ծնողների հետ

byurakn news

Հերթական հաղթանակ

«Բյուրակն» կրթահամալիրի ավագ դպրոցի սան Ռուբեն Քալաշյանն օրեր առաջ մասնակցել և հաղթահարել է կենսաբանության օլիմպիադայի դպրոցական, այնուհետև՝ մարզային փուլերը և իրավունք է ստացել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: Շնորհավորում ենք և մաղթում հաջողություն: Փետրվար 2017թ.

byurakn news

Սարյանի անվան լսարան

«Բյուրակն» կրթահամալիրի լսարաններից մեկն այսուհետ կկրի հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի անունը: Սրահի բացման արարողության ժամանակ դպրոցի մի խումբ սաներ ներկայացրին նկարչի կյանքի ու գործունեության մասին պատմող դրվագներ:Ցուցադրվեց տեսաֆիլմ Սարյանի ստեղծագործության, նրա կտավների գունեղ աշխարհի վերաբերյալ: Այնուհետև հյուրերը հրավիրվեցին սրահ, որտեղ ցուցադրված են նկարչի քսանհինգ կտավների վերատպությունները: «Բյուրակն» սաները, ուսուցչական կազմն ու տնօրինությունը շնորհակալություն են հայտնում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի աշխատակիցներին և տնօրեն Ռուզան Սարյանին ցուցաբերած աջակցության և խորհրդատվության համար: 28.02.2017թ.